Կապան քաղաքի բացահայտված առվակը

  Վերջերս Ձեզ ներկայացրել էինք մի առվակի պատմություն, որը հոսում էր Սպանդարյան 4-րդ նրբանցքի բնակելի տների կողքով՝ բնակիչներին պատճառելով մի շարք անհարմարություններ: Ինչպես և խոստացել էինք մենք ուսումնասիրեցինք խնդիրը և սկսեցինք տարատեսակ հարցումներ կատարել պատկան մարմիններին: Բնապահպանության նախարարությունից մեզ պատասխանեցին, որ առվակը սկիզբ է առնում Կապանի ԼՀԿ-ի կողմից նախկինում շահագործվող Լենհանքերի՝ Կենտրոնական հանքավայրի տարածքից, Կավարտ թաղամասի Բաց հանքից: Հանքաջրերը Կենտրոնական հանքավայրի հին տրանսպորտային հանքուղով և Կապանի ԼՀԿ-ի գործող արտադրական տարածքից դուրս գալով հոսում են դեռևս խորհրդային ժամանակահատվածի 60-ական թվականերին կառուցված մոտ 300 մետր բաց ջրանցքով, որն էլ անցնում է մարդկանց բնակելի տների մերձակայքով: Ի սկզբանե այն նախատեսված է եղել հանքաջրերի և արտադրական կեղտաջրերի հեռացման համար:

 


  Իսկ այս ամենի պատասխանատունների մասին մենք տեղեկություններ ստացանք արդեն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից:


 

  Նախարարությունից տեղեկացրեցին, որ Լենհանքերի՝ Կենտրոնական հանքավայրի տարածքը, Կավարտ թաղամասի Բաց հանքը, որտեղից հոսում է առվակը,  կոնսերվացված է ՀՀ կառավարության «Լեռնային փորվածքների լուծարման և գործունեության դադարեցման մասին» 2005 թվականի մարտի 31-ի թիվ 485-Ն որոշմամբ սահմանված կարգի համապատասխան և նախարարի 2009թ. մարտի 27-ի թիվ 30-Ա հրամանի համաձայն «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերությանը տրամադրվել է Կապանի պղնձի հանքավայրի կենտրոնական տեղամասից հրաժարման  հավաստագիր վերջինիս դիմումի հիման վրա:


  Ստացվում է, որ այս առվակի պատասխանատուն փաստացի համարվում է ՀՀ-ը, իսկ հանքարդյունաբերողները որևէ պատասխանատվուոյուն չունեն:





Այս պատմության նախաբանը կարող եք դիտել այս հրապարակումով կամ հակիրճ՝ ստորև տեսանյութում







Իսկ պատմության հանգուցալուծմանը կարող եք ծանոթանալ այստեղ:
скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 15-04-2019, 16:14
0
1 198

Նմանատիպ հայտեր


Սկիզբ