Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է Կապանում

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 02:47-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 և արևելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի և Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում և Երևանում՝ 3 բալ ուժգնությամբ:

Զոհերի և վիրավորների մասին տեղեկությունը ճշտվում է:

Ահա երկրաշարժից պաշտպանվելու մի քանի կանոններ․

Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք

ա) Եթե բարձրահարկ շենքի 1-ին կամ 2-րդ հարկերում եք, աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից, հեռացեք դեպի բաց տարածություն:

բ) Եթե գտնվում եք 3-րդ կամ ավելի բարձր հարկերում, շենքից դուրս մի’ եկեք. աստիճաններն ու սանդղավանդակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով, վերելակները կարող են անջատվել ամեն պահի: Բացի դրանից՝ սովորաբար առաջին հերթին փլվում են աստիճաններն ու սանդղավանդակները :

գ) Կարելի է կանգնել շենքի միջին մասի հիմնական կրող պատերի, նրանցով կազմված անկյունների, այդ իսկ պատերում դռան բացվածքների և հենասյուների մոտ’ գլխավերևում պահելով աթոռ, պայուսակ կամ այլ իր’ վերևից թափվող ծեփակտորներից պաշտպանվելու համար: Կարելի է նաև մտնել տարածքում գտնվող մահճակալի կամ սեղանի տակ:

դ) Պատուհաններից և շենքի արտաքին պատերից հեռու մնացեք’ փշրվող առարկաներից չվնասվելու համար. դրանք առաջինն են փլվում:

ե) Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից’ պահարաններից, սառնարաններից, որոնք կարող են տեղաշարժվել և շրջվել:

զ) Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից’ նախապես որոշված ճանապարհով: է) Շենքից դուրս գալիս զգուշացեք ընկնող բեկոր­ներից, կոտրատված ապակիներից, կտրված էլեկ- տրալարերից:

ը) Փլուզումներից առաջացած փոշուց կարող եք շնչահեղձ լինել: Այդ իսկ պատճառով շնչելիս օգտագործեք թաշկինակ, գլխաշոր կամ հագուստից պոկված կտոր:

Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում

ա) Հնարավորինս հեռացեք շենքից, կամուրջներից և էլեկտրասյուներից’ դեպի անվտանգ տարածություն:

բ) Երբեք շենք չմտնեք այնտեղ գտնվողներին դուրս բերելու համար. դա շատ վտանգավոր է: Մնացե՛ք դրսում’ միաժամանակ փնտրելով նրանց օգնելու տարբերակներ:

Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից

ա) Ոչ մի դեպքում չօգտվեք էլեկտրականությունից, չօգտագործեք լուցկի կամ գազայրիչ (գազատարը կարող է վնասված լինել): Օգտվեք միայն գրպանի լապտերից:

բ) Հագնվելու համար ժամանակ մի’ վատնեք, արագ վերցրեք ամենաանհրաժեշտ իրերով պայուսակը, գործեք բաժնի նախորդ կետերում նշված կան­ոնների համաձայն:

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 8-11-2019, 12:52
0
810

Նմանատիպ հայտեր


Սկիզբ