Շուրջ 50 տարվա վաղեմության խնդիրը լուծված է

  Ամիսներ առաջ տեղի բնակիչների խնդրանքով անդրադարձել էինք Գործարանային 4-րդ նրբանցքով հոսող առվակին և նրա պատճառած վնասներին։ Իրականացված ստուգումների արդյունքում պարզվել էր, որ առվակի ջրերում որոշ տարրեր գերազանցում են թույլատրելի նորմերը։ Կատարված աշխատանքների ամբողջական տարբերակն այստեղ է։

 

 
 


  Տվյալ խնդրին լուծում տալու համար Կապանի համայնքապետարանում կազմակերպվեց եռակողմ հանդիպում քննարկում, որի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մինչև 2019 թվականի ամռան վերջ կասեցնել մարդկանց անհանգստություններ պատճառող հոսող ջրերի հոսքը։ Խնդիրը լուծվեց ըստ պայմանավորվածության։

  Այս պահին մարդկանց տների մերձակայքով անցնող ջրատարով այլևս արդյունաբերական ջրեր չեն հոսում և այլընտրանքային տարբերակն է աշխատում։ Ծանր մետաղներով հագեցած ջուրը նախ հասնում է մաքրման կայան, ապա մետաղների կորզումից հետո հասնում Ողջի գետ, իսկ Կապանի ԼՀԿ-ն իր ավելցուկային ջրերն արդեն տեղափոխել է այլ ուղղությամբ՝ ստեղծելով հնարավորություն հարկ եղած դեպքում ջուր թողնել ջրատար։

  Նշենք, որ սա հանքարդյունաբերության կողմից քաղաքի բնակիչներին հասցվող վնասներից մեկն էր, և բնակիչները լիահույս են, որ խնդիրներին հերթով պետք է լուծում տրվի։


скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 8-01-2020, 11:43
0
48

Նմանատիպ հայտեր


Սկիզբ