Կավարտի լքված հանքավայրը կռեկուլտիվացվի․ Նիկոլ Փաշինյան

 
  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը Կապանում էր։ Կապանում ասուլիսը Փաշինյանը սկսեց նոր Հայաստանի մասին 100 նոր փաստերի հրապարակմամբ՝ ապա պատասխանեց ներկա լրագրողների հարցերին։ 

- Որպես երկրի ղեկավար ինչպե՞ս եք տեսնում մեր տարածաշրջանի զարգացումը՝ բնության ոչնչացմամբ, թե՞ բնության հետ համագործակցելով և տնտեսության այլ ճյուղերի զարգացմամբ։  
  Մեր հնչեցրած Կավարտի հանքավայրի ռեկուլտիվացիային վերաբերող հարցին վարչապետը պատասխանեց․
<<Ես լավ լուր ունեմ ձեր համար։ Մեր աշխատանքային վերջին հանդիպման ժամանակ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հավաստիացրել է, որ շատ շուտով մենք կսկսենք Կավարտի հանքի ռեկուլտիվացիայի աշխատանքները, այսինքն դա նշանակում է, որ հանքը փակվում է և տարածքը լիարժեք վերադառնում է բնությանը>>։
 
  Հաջորդող հարց-առաջարկը այսպիսին էր․
  Քանի դեռ չի հաշվարկվել օրինակ Կավարտի լքված հանքավայրի ռեկուլտիվացման աշխատանքների գումարը և գոնե մեկ հանքավայրի ռեկուլտիվացիա չի իրականացվել, մինչև այդ ժամանակավորապես սահմանափակել նոր ընդերքօգտագործման թույտվությունները։ Քանի որ հնարավոր է տնտեսապես մեզ ձեռնտու չէ հանքավայրի շահագործումը, որի ընթացքում ընկերության վճարած ամբողջ հարկերը կարող են ավելի քիչ ստացվել քան հանքավայրի ռեկուտիվացման ծախսերը։
  <<․․․․․ Հարգելի գործընկերներ ես նախկինում էլ ասել եմ, որ կողմնակից չեմ հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելու տրամաբանությանը։ Մեր երկրում հանքարդյունաբերությունը պետք է համապատասխանի ժամանակակից ամենաբարձր ստանդարտներին, որովհետև աշխարհում դուք չեք գտնի մի զարգացած երկիր, որտեղ հանքարդյունաբերություն չկա։ Հանքարդյունաբերությունը ազգային հարստություն է, ինչի՞ այդ հարստությունը չօգտագործենք մեր երկրի զարգացմանը ի նպաստ։ Մեր երկրի զարգացմանը ի նպաստ, ոչ թե որոշ մարդկանց հարստացմանը ի նպաստ։ Եկեք խնդրում եմ մի դեմոնիզացրեք հանքարդյունաբերությունը, որովհետև դա շատ կարևոր ճյուղ է>>։
Եթե հիմա մենք պետք է բացարձակեցնենք այդ բնապահպանական ուղղությունը, որը շատ կարևոր ուղղություն ա, ուրեմն մենք պիտի էս շենքի և շրջակա շենքերի հետ պրոբլեմներ ունենանք ․․․ որովհետև էս շենքերը և աշխարհի բոլոր շենքերը կառուցվել են ի հաշիվ կուսական բնության, դրանք ինչ որ մի բնական տարածք զրկել են իրենց նախնական վիճակից․․․․․>>,-հավելեց վարչապետը։

  Տեղեկացնենք, որ Կապանում վարչապետի մամլո ասուլիսը անց էր կացվում ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն և նախկին մարզպետի հովանու ներքո կառուցված կինոսրահում։
  Կավարտի հանքավայրի մեզ հայտնի շահագործումները սկսվել են 1920-ականներից։ Հանքը շահագործել են հույներ, ֆրանսիացիներ։

Հայաստանի անկախացումից հետո շահագործումը վերսկսվել է 1999 թվականին։ Հետագայում՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի մասնավորեցումից հետո, նոր սեփականատերը՝ կանադական «Դինո Գոլդ Մայնինգ» (ապա՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան») ընկերությունը, շարունակել է Կավարտի բացահանքի շահագործումը։ Սակայն 2-3 տարի անց նորից դադարեցրել է եւ պետությանը որպես կոնսերվացված տարածք հետ հանձնել։ Կավարտի լքված հանքավայրի ներկայիս վիճակը նախկին հարյուրամյակի ղեկավարների կայացրած որոշումների ու անհետևողականության արդյունք է, իսկ ներկայիս կառավարության վերաբերմունքի արդյունքները հանքարդյունաբերության ոլորտին տեսանելի կլինեն արդեն ապագայում։


 Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացրեցին, որ Կապանի պղինձ-կոլչեդանային հանքավայրի կենտրոնական տեղամասի լքված բացահանքի և արտադրական լցակույտերի ռեկուլտիվացիայի համալիր ծրագրի տեխնիկական առաջադրանքը կմշակվի 2020 թվականի առաջին եռամսյակում։ Ծրագրի իրագործման մեկնարկը նախատեսվում է 2021-2023 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի շրջանակներում։ Նախարարության կողմից ռեկուլտիվացիոն աշխատանքների նախահաշվային արժեքը դեռ հաշվարկված չէ։
 
  Սա բավականին խոստումնալից սկիզբ է տարիներով Կապան քաղաքին անհանգստացնող այս լրջագույն խնդրի լուծման համար։ Հաջորդիվ կներկայացնենք ռեկուլտիվացիոն ծախսերի հաշվարկված արժեքն ու պատասխանատուների գործողությունների շարքը՝ բնությանը իր նախնական տեսքով հետ վերադարձվող Կավարտի վերջնանպատակով։
 
 Երեկոյան վարչապետը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ զբոսնել է Կապանում։ Կապանի նորապսակների այգում նա սելֆի է հրապարակել վերնագրելով․
Կապանի նորապսակների այգում՝ ապագայի մասին մտածելիս։


Վերոնշյալ հարց ու պատասխանի ամբողջական նյութն այստեղ է՝

скачать dle 11.1смотреть фильмы бесплатно
Ավելացված է : 26-01-2020, 11:59
0
894

Նմանատիպ հայտեր


Սկիզբ